Հասարակություն 

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի՝ Վարդենյաց լեռնանցքը

analitik.am

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից