Հայաստան Քաղաքական գլխավոր 

Սպանվածների և անհետ կորածների հարցով սպասում ենք ԼՂ հիմնախնդրի կողմերի քայլերին. Կարմիր խաչ

Panorama.am կայքի փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը լրացուցիչ պատվիրակներ է ուղարկել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:

Կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակում սովորաբար աշխատում է 15 մարդ, այս օրերին ԼՂՀ է ուղարկվել ևս երեք պատվիրակ, որից մեկը իրավաբժշկական փորձագետ է: Ամատունու խոսքով, անհրաժեշտության դեպքում նրանց թիվը կավելացվի: Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են ուղարկվել բժշկական փաթեթներ:

«Այս պահին որևէ նորություն չունենք, քանի որ սպասում ենք իշխանությունների կողմից քայլերի, որպեսզի կարողանանք զբաղվել այն հարցերով, որոնք վերաբերում են սպանված զինվորների կամ անհայտ կորածներին: Այս պահին որևէ նորություն չունենք»,- ասել է նա:

Ամատունին նշել է, որ իրենց ձեռքի տակ, բացի պաշտոնապես հրապարակված տվյալներից, այլ տեղեկություններ չկան. «Մենք հետևում ենք իրավիճակին, միայն կողմերից հաստատում ստանալու դեպքում կարող ենք գործել: Առայժմ կողմերից ոչ մեկից հաստատում չենք ստացել»:

Նույն շարքից