ՀՀ Կառավարությունը ընդունել է այն օրենքների ցանկը, որոնք պետք է բարեփոխվեն 2015-ի դեկտեմբերին հանրաքվեով հաստատված սահմանադրական բարեփոխումների շրջանակում:
Բարեփոխված Սահմանադրության 210 հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ուժի մեջ պետք է մտնեն՝ «Ընտրական օրենսգրքի», «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքների, Ազգային ժողովի կանոնադրության, «Մարդու իրավունքների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքների նոր խմբագրություններ: Մնացած սահմանադրական օրենքներում փոփոխությունները ուժի մեջ են մտնելու նոր նախագայի կողմից լիազորությունների ստանձնման օրը:
Փոփոխություններ են նախատեսված նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին», «Դատախազության մասին », «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» «Հսկիչ հաշվիչ պալատի մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքներում: