Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Շատ կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։

Իհարկե, մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը։ Միաժամանակ շատ կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը։

Բոլորս պետք է մեր տեղեկատվական ջանքերը ուղղենք նաև արտաքին լսարանին։ Շարունակենք օտար լեզուներով համապատասխան նյութերի պատրաստումը և տարածումը»։

Նույն շարքից