Հասարակություն 

ՀՀ մի քանի մարզերում ճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

analitik.am

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (ԼՂՀ հատվածում): Այս մասին տեղեկացնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Տեղեկատվությունը հաղորդվում է նոյեմբերի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ:


Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Առավոտյան ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից