Հասարակություն 

«Լեքսուս»-ը գլորվել է ձորը

analitik.am

«Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Նոյեմբերի 29-ին` ժամը 01.50-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում՝ «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել դեպքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Լեքսուս» մակնիշի 99 DS 991 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նույն շարքից