Երևանի վարչական շրջաններն այսօր ավելի քան 30 տոննա սնունդ և այլ անհրաժեշտ իրեր են ուղարկել ԼՂՀ գործընկեր վարչական շրջաններ ու համայնքներ: Ծրագրի շրջանակում վարչական շրջանները համագործակցում են Բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի հետ:
Երևանի վարչական շրջանները շարունակում են ակտիվ կապ պահպանել ԼՂՀ գործընկեր շրջանների ու համայնքների հետ՝ հստակեցնելով, թե ներկայում տվյալ շրջանին կամ համայնքին ինչ աջակցություն է անհրաժեշտ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն













