Հասարակություն 

Այսօր հայտնի կդառնա «Միսս Երկիր-2014» գեղեցկության մրցույթի հաղթողը

analitik.am

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում շաբաթ օրը կանցկացվի «Միսս Երկիր-2014» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը։ Թագի համար կպայքարի 85 երկրի ներկայացուցիչ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները տևել են մի քանի շաբաթ։ Աղջիկները պարապել են, մասնակցել ֆոտոսեսիաների և միջանկյալ մրցույթների։

 

Քանի որ «Միսս Երկիր» մրցույթի հիմնական առաքելությունը հասարակության ուշադրությունը բնապահպանության խնդրի վրա սևեռելն է, գրաֆիկում եղել են շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված համաժողովներ և ակցիաներ։

 

«Միսս Երկիր» մրցույթն անցկացվում է 2001 թվականից և համարվում է «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթների պես հեղինակավոր։ 2013-ին այն հաղթել էր Վենեսուելայից մոդել Ալիս Էնրիչը։

Նույն շարքից