Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռում

analitik.am

«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության Ֆրանկֆուրտ - Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավի օդաչուն պատահմամբ սեղմել է առևանգման մասին ահազանգող կոճակը, հայտնում է Life News-ը:

 

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օդաչուն ցանկացել է արտակարգ վայրէջք խնդրել Վիեննայում՝ Boeing 737 օդանավի ապահերմետիզացիայի վտանգի պատճառով:

 

Առևանգման մասին ահազանգ ստանալուց հետո օդ է բարձրացվել երկու կործանիչ, ուղևորների շրջանում խուճապ է սկսվել:

 

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, անձնակազմը ներողություն է խնդրել վախեցած ուղևորներից:

Նույն շարքից