Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.
Թուրքիան որքանո՞վ կապ ունի Ադրբջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետ:
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը գործել է միայնակ ու ինքնագլուխ: Իսկապես Ադրբեջանը ի սկզբանե նպատակ է ունեցել կայծակնային պատերազմով վերցնել Արցախը, իսկ դրա երաշխավորը բնականաբար Թուրքիան է եղել: Չեմ բացառում Թուրքիայի կողմից «Գորշ գայլերի« մասնակցությունն այս ագրեսիային, սակայն, փառք Աստծու բանը չհասավ գորշ գայլերին: Ունեմ հստակ տեղեկություն, որ Թուրքիայից նախօրոք Ադրբեջան
ժամանած «Գորշ գայլեր« խմբավորման մարդասպան անդամները Արցախ-Ադրբեջան սահմանին կազմ պատրաստ կանգնած են եղել, որպեսզի Ադրբեջանի կողմից գրավելիք բնակավայրեր մտնեն և իրականացնեն սպանդ: Այստեղ ևս մեկ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնենք, «գորշ գայլեր» խմբավորման անդամները եղել են զինվորական համազգեստներով, սակայն առանց որևէ մեկ տարբերանշանի: Հասկանալի է թե ինչու՞ հենց այդպես... Իսկ ԻՊ-ի ահաբեկիչներն այնքանով են մասնակցել այս օրերին ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից , որքանով որ նրանք հենց Ադրբեջանից մեկնել էին Սիրիա և որպես ԻՊ-ի ահաբեկիչներ մասնակցել սիրիական պատերազմին, ասել է թե Ադրբեջանի կողմից կռվում էին ԻՊ-ի ադրբեջանցի ահաբեկիչները: