Հայաստան Քաղաքական Ռազմական գլխավոր 

Ցավալի է, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները զենք են վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 6-ին՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ ցավալի է, այն հանգամանքը որ Ռուսաստանն ու ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին։

«Ադրբեջանը ժամանակակից զենք ունի, եւ եռօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ նա դրանք օգտագործում է։ Սակայն ուժը զենքի արդիականության եւ տանկերի մեջ չէ, այլ այն հավատի, որն ունի Ղարաբաղի եւ առհասարակ հայ ժողովուրդը։ Հավատն առ այն, որ հայրենիքը պետք է պաշտպանել։ Այո, մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով, սակայն եռօրյա կոնֆլիկտը ցույց տվեց, որ մենք դրանով կռվել գիտենք, եւ տեսնում եք, թե ինչ կորուստներ ունի ադրբեջանական կողմը եւ ինչ՝ մենք։

Տեսնում եք, թե ինչպես մեր հասարակությունը իրեն դրսեւորեց։ Ադրբեջանում դուք կորուստների մասին ինֆորմացիա չեք գտնի։ Եռօրյա լարվածությունը ցույց տվեց, որ լավագույն հասարակությունները նաեւ լավ կռվել գիտեն»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նույն շարքից