Հասարակություն 

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

analitik.am

Գավառի ավտոճանապարհներին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում այսօր ժամը 18.00-ի դրությամբ տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։ 

Ջաջուռի, Տավուշի և Արագածի տարածաշրջաններում մառախուղ է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից