Հասարակություն 

ՃՏՊ Երևանում. կա 2 զոհ, 1 հոգի տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 30-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքից։ 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 NT 127 պ/հ (վարորդ` Ս. Խ., ծնվ. 1979 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 33 VU 115 պ/հ (վարորդ` Ա. Ի., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենաները: 

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Գ. Ի.-ին (ծնվ. 1958 թ.):

Տուժածները տեղափոխվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ «ՎԱԶ-2107» մակնիշի վարորդ Ա.Ի-ն և ուղևոր Գ.Ի.-ն մահացել են, իսկ Ս.Խ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: 

Նույն շարքից