Մարիա Բարաղամյանի facebook-յան գրառումը՝
Այսօրվանից տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորներից մեկի աշխատանքների մեկնարկը։ Իսկ դա նշանակում է, աղբահանության ոլորտի բարեփոխումներ, նոր մեքենա–սարքավորումներ, նոր աղբամաններ, նոր մշակույթ քաղաքային տնտեսության այս կարևոր ոլորտում։
Միջազգային մրցույթի համաձայն քաղաքը բաժանվել է երկու հատվածի՝ արևելյան և արևմտյան։ Արևմտյան հատվածի (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) պատասխանատուն լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունն է, որն էլ այսօր սկսեց իր աշխատանքները Կենտրոն վարչական շրջանում։
Մաղթում ենք հաջողություն։