Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-3-ին` շրջանների մեծ մասում, 4-ին` առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևելյան` 2-7 մ/վրկ.:
Օդի ջերմաստիճանը 4-ին կնվազի 1-3 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա: Երևանում դեկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին էական տեղումներ չեն սպասվում, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: