Հասարակություն 

Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մինսկում

analitik.am

Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում` 1988թ. Սպիտակի երկրաշարժից զոհվածների հիշատակին տեղադրված խաչքարի մոտ, անցկացվեց ոգեկոչման արարողություն: Պսակադրության արարողությանը հետևեց եկեղեցու սպասավորների կողմից մատուցված հոգեհանգստի ծիսակատարությունը: Այնուհետև ելույթ ունեցավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով հակիրճ ներկայացրեց անցած տարիներին աղետի գոտում կատարված աշխատանքները: Միջոցառման մասնակիցների առջև հանդես եկավ նաև «Հայաստան» մշակութային լուսավորչական ընկերության ղեկավար Գ.Եղիազարյանը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Նույն շարքից