Հասարակություն 

Հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն դեկտեմբերի 20-ը և 27-ը

analitik.am

 Հայաստանում 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար կտեղափոխվեն 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրերը:  Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 4-ի նիստի օրակարգում:   


«Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է  քաղաքացիներին տոների կապակցությամբ հանգիստը կազմակերպելուհնարավորություն ընձեռնելն է:

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից:

Նույն շարքից