Այս տարի ծիրանի բերքի քանակը լավ է լինելու: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Մի քանի օրից ամեն ինչ ավելի ստույգ կլինի: Ինչքան շատ տաքանում է եղանակը, այնքան պտղաթափը լինում է, եւ երեւում է` որ պտուղը պիտի մնա»,-ասել է նախարարը: