Հասարակություն 

Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն

analitik.am

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։ 

Առատ ձյան, սաստիկ քամու և անբավավար տեսանելիության պատճառով Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից