Հասարակություն 

Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին՝ Քեթիի լեռնանցքում, վրացական մեքենաներ են խցանվել

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ գիշերը ժամը 03:30-04:00-ի սահմաններում, Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի մաշվածության պատճառով վրացական ծանրաքաշ 4 մեքենաներ խցանվել են:   Ճանապարհը սպասարկող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ խցանված մեքենաները դուրս բերելու համար:


  Աշոցք – Գյումրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: 

Նույն շարքից