Ապրիլի 7-ին Բաքու կժամանեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Սիրիայում վերջին իրադարձությունները, ինչպես նաև ռուս-իրանական և միջազգային համագործակցության այլ կարևոր հարցեր կդառնան նրանց երկկողմ հանդիպումների թեմաները: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ կկայանան նաև եռակողմ խորհրդակցություններ: Այդ մասին հայտնել է Զարիֆը Բաքու մեկնելուց առաջ, հայտնում է TASS-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է այն բանին, որ ադրբեջանական և հայկական կառավարությունների միջև միջնորդ դառնա Լեռնային Ղարաբաղում բանակցական ճանապարհով կարգավորման հասնելու համար»,- ասել է Զարիֆը:
Նրա խոսքերով՝ Բաքվում եռակողմ խորհրդակցության ընթացքում կքննարկվեն նաև 3 երկրների առևտրա-տնտեսական համագործակցության, այդ թվում՝ տրանսպորտային տարանցումների հարցերը: