Հասարակություն 

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

analitik.am

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-6-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, դեկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում դեկտեմբերի 4-8-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 4-6-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան, դեկտեմբերի 7-ին` +7, դեկտեմբերի 8-ին` +8 աստիճան: 

Նույն շարքից