Հայաստան Քաղաքական Ռազմական Մամուլի տեսություն 

Տուժած արցախցիները Ադրբեջանի վայրագությունների հարցերով կդիմեն ՄԻԵԴ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը կօգնի ԼՂՀ քաղաքացիներին Ադրբեջանի վայրագությունների հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

«Ապրիլի 2-ից սկսած որպես ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ադրբեջանի վայրագությունների հարցով դիմել եմ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Ավելին՝ լինելով օմբուդսմենի Եվրոպական ինստիտուտի անդամ՝ դիմել եմ այդ ինստիտուտի նախագահին և գլխավոր քարտուղարին և այլ եվրոպական հասարակական կազմակերպությունների: Իմ դիմումում խնդրել եմ, որ իրենք օգտագործեն օմբուդսմենի ինստիտուտի կարողությունները, դիմել այն եվրոպական պետություններին, որոնք ընդգրկված են այդ համակարգում՝ կոչ անելով Ադրբեջանին, որ վերջինս դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները:

Նշեմ, որ մենք այս պահին, որքանով ռազմական դրությունը թույլ է տալիս, զբաղված ենք ուսումնասիրությամբ, թե ինչքան մարդ է տուժել այդ վայրագություններից: Եվ պատրաստվում ենք հայտարարություն անել, որ այդ մարդիկ, որոնք ցանկանում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մենք օգնենք իրենց:

Գտնում եմ, որ տեղի ունեցածը հանցագործություն է, և այդ հարցով զբաղվում է ԼՂՀ գլխավոր դատախազությունը, բայց մենք ևս անելիքներ ունենք: Մեր առաջնային խնդիրն այն է, որ օգնենք մարդկանց, դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելու Ադրբեջանի գործողությունները: Այստեղ կարևոր է նաև այն, որ Ադրբեջանը՝ լիներոլվ ԵԽ անդամ, Եվրոպական կոնվենցիայի կողմ ՝ և այսօր իրավունք է խախտում:

ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատրազմ) և 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով: Մարդիկ տուժած են ճանաչվում այդ հանցագործություններից, փաստեր են արձանագրվում, մարդկանց հարցաքննում են, և այդ գործընթացը գնում է»,-ասել է Յուրի հայրապետյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից