Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մենք անպարտ ենք շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:

Այս պայծառ գարնանային տոնը եւս մի առիթ է մեծարելու ձեզ: Եվս մի գեղեցիկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Եվս մի առիթ է գնահատանքի եւ երախտագիտության խոսքեր հնչեցնելու նրանց հասցեին, ովքեր մեր ընտանեկան երջանկության կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակության առաջընթացի եւ ազգային վերելքի ամենաեռանդուն ուժերն են:

Վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները կրկին ընդգծեցին մեր ժողովրդի ամենավեհ ու ազնիվ առաքինությունները: Փորձության պահին մենք աներեր ենք եւ անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի եւ նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի:

Մաղթում եմ, որ լինեք երջանիկ եւ հպարտանաք ձեր արժանավոր զավակներով»:

Նույն շարքից