Հասարակություն 

Սպասվում է բուք, մերկասառույց և ցածր տեսանելիություն

analitik.am

Ուշադրություն   Դեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն:   Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-6-ին` առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիսարևելյան, 2-7 մ/վրկ.:


Օդի ջերմաստիճանը 7-8-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:   Երևանում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 

Նույն շարքից