Քաղաքական Միջազգային 

Քլինթոնը սպառնում է Չինաստանին

ԱՄՆ նախագահի աթոռի համար պայքարող Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բառեր չի խնայել Չինաստանին քննադատելու համար և խոսք է տվել նախագահ ընտրվելուց հետո ստիպել Պեկինին անել այն, ինչ ԱՄՆ-ն է ցանկանում:

«Չինաստանն անօրինական կերպով մեր շուկան ողողում է էժան ապրանքով, մոնիպուլյացիաներ է անում իր դրամի հետ, անարդար պրեֆերենցիաներ է տրամադրում իր պետական ընկերություններին և խտրականություն է ցուցաբերում ամերիկյան ընկերությունների նկատմամբ»,-հայտարարել է Քլինթոնը Փենսիլվանիայում արշավի ժամանակ:

Նա խոսք է տվել Չինաստանի ղեկավարության առջև բարձրացնել ամենասուր հարցերը՝ հաքերային հարձակումներից մինչև մարդու իրավունքներ, առևտրային խնդիրներ և այլն:

«Ես գիտեմ, թե ինչպես են նրանք գործում: Նրանք հիանալի գիտեն՝ եթե ես նախագահ դառնամ, ստիպված են լինելու անել այնպես, ինչպես ԱՄՆ-ն է ցանկանում: Մենք մտադիր ենք մեկընդմիշտ արդար վերաբերմունք պահանջել մեր նկատմամբ, հակառակ դեպքում նրանք կզրկվեն մեր շուկայից»,-հավելել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուն:

Նույն շարքից