Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին Արցախում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հետ մեկտեղ Բաքվի քարոզչամեքենան նաև սկսեց մեկնաբանություններ և կարծիքներ վերցնել «հայտնի» քաղաքական գործիչներից, քաղաքագետներից և «այլ» մասնագետներից, որոնց 99% հպարտորեն անդրադառնում է «անպարտ» ադրբեջանական բանակի հաջողություններին՝ չնշելով սակայն այն, որ այդ ԱՆՊԱՐՏ բանակը կորցնելով 2000-ից ավել ասկյար և մի քանի տասնյակ միլիոն դոլլարի զենք և զինամթերք ի՞նչ հաջողություններ է արձանագրել: Սակայն ես ուզում եմ անդրադառնալ այն «ճանաչված" քաղաքական գործիչներին,որոնց անունները հպարտորեն ներկայացնուն են իրենց էջերում ազերիական ԶԼՄ-ները որպես Բաքվին պաշտպանողների:
Թուրքիային չեմ անդրադառնա,քանի որ այս ամենի ամենակարևոր դերակատարը հենց Անկարան է,և Թուրքիայի ղեկավարներն ավելի շատ են խոսում Արցախում տեղի ունեցող իրադարփություններից, քան Բաքվի պաշտոնյաները:
Առաջիններից էր Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Եվրոպայի «վերջին բռնապետը»: Սկզբից ազերիական ԶԼՄ-ները շատ մեծ տեղ էին հատկացնում դրան, սակայն հետո հասկացան,որ Բելոռուսի նախագահի կարծիքը կարող է վնասել Ադրբեջանին՝հաշվի առնելով իր համբավը Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ինչպես երևում է՝ Եվրոպայի և Հարավային Կովկասի բռնապետերը իրար հասկանում են կես բառից: Ադրբեջանամետ հայտարարություններով հանդես եկավ նաև Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն:
Երեկ պարզվեց, որ Ադրբեջանին աջակցող հայտարարությամբ են հանդես եկել նաև Լատվիայի ՆԱԽԿԻՆ նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան, Բուլղարիայի ՆԱԽԿԻՆ նախագահ Պյոտր Ստոյանովը, Սերբիայի ՆԱԽԿԻՆ նախագահ Բորիս Տադիչը,Խորվաթիայի ՆԱԽԿԻՆ նախագահ Ստեփան Մեսիչը,Ռումինիայի ՆԱԽԿԻՆ նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն,Ալբանիայի ՆԱԽԿԻՆ նախագահ Ռեջեփ Մեյդանին,Ուկրաինայի ՆԱԽԿԻՆ նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Պարզվում է,որ այս ՆԱՎԹԱԼԻՆՈՏ քաղաքական գորխիչները Գյանջայում գործող Նիզամի Գայնջևիի անվան Միջազգային կենտրոնի համանախագահներն են: Այսինքն, ԱՇԽԱՏԱՎԱՐՁ են ստանում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևից՝ՈՉԻՆՉ չանելու դիմաց ու կատարում են նրա պատվերները:
Զավեշտալին այն է, որ Բաքվի քարոզչամեքենան իր մանր կճղակավոր հասարակությանը համոզում է, որ այս երկրները նրանց պաշտպանում են՝մեջներելով ՆԱԽԿԻՆ նախագահների նամակը Ալիևին: Այս ՆԱԽԿԻՆ նախագահներից շատերը իրենց սեշփական ընտանիքներում հարգանք ու պատիվ չեն վայելում,ուր մնաց պետության անունից հանդես գան:
Իսկ կովկասկան քոչվոր թաթարների սուլթանին մնում է վայելել Եվրոպայի վերջին բռնապետ, Բելոռուսի «աստված» Բատկայի,Թուրքիայի ֆաշիստ առաջնորդ Էրդողանի և իր նման պարտվածի բարդույթով տառապող Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի աջակցությունը: