Հասարակություն 

Նաիրիտցիները բողոքի ցույց են անում նախագահականի դիմաց

analitik.am

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը վերադարձնելու պահանջին՝ այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ սկսած բողոքի ակցիայի ժամանակ   գումարվեց 2-րդը՝ կրճատումներ թույլ չտալը: Նրանց պնդմամբ՝ Կառավարությունը գործարանի 2500 հոգանոց աշխատակազմը ցանկանում է կրճատել՝ թողնելով 600 աշխատատեղ:


ՀՀ Նախագահի նստավայրի մոտ նաիրիտցիների  ներկայությունը հաշվվում է մինչև 3000-մարդ։ Գործարանի աշխատակիցները  Tert.am-ի հետ զրույցում պնդեցին, որ ոչ միայն   ներկա է ամբողջ գործարանն իր բոլոր՝ 2500 աշխատակիցներով, այլև նախկինում կրճատվածները ևս: Նրանք բոլորը միասին պահանջում են իրենց պարտք մնացած աշխատավարձները: Տարբեր աշխատակիցների մոտ  պարտքը տատանվում է 18-20 ամսվա միջակայքում:


Պաստառներ ցուցարարներն իրենց հետ չեն բերել, կանգնած սպասում են, թե ե՞րբ պատասխան կտրվի գործարանի արհմիության ղեկավար Հրաչյա Թադևոսյանի կողմից  գործարանի անունից ներկայացված նամակին, որը հանձնվեց Նախագահի նստավայրի դիմումների և նամակների բաժին:

Քիչ անց նա հայտարարվեց, որ ձեռք է բերվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն, բայց այն կտեղափոխվի ավելի ուշ ժամի, քանի որ վերջինս այս պահին մասնակցում է Կառավարության նիստին:

 

Մինչ հանդիպումը տեղի կունենա, նաիրիտցիները Վիգեն Սարգսյանի մոտ գնացող պատվիրակություն են կազմում:



Նույն շարքից