Հասարակություն 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

analitik.am

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Oդի ջերմաստիճանը դեկտեմեբրի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արևելյան շրջաններում դեկտեմբերի 5-ին կբարձրանա 2-3, 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ին նույնքան կբարձրանա:  Քամին հյուսիսարևելյան` 2-7 մ/վրկ արագությամբ:


Երևանում դեկտեմբերի 5-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 9-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 6-7-ին` +9, դեկտեմբերի 8-ին` +10, դեկտեմբերի 9-ին` +12 աստիճան: 

Նույն շարքից