Քիմ Քարդաշյանն Instagram-ում 66 միլիոն հետևորդներ ունի, սակայն դա նրան Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության փորձագետ չի դարձնում, ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հավատարմագրված Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլին Սուլեյմանը՝ Foreign Policy-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Նա շատ հայնտի և սիրված է իր երկրպագուների կողմից, սակայն պատերազմին և խաղաղությանն առնչվող հարցերը մի փոքր լուրջ են հեռուստաասղի համար»,- ասել է նա,-«վստահ չեմ, որ տիկին Քարդաշյանը ռազմական կամ քաղաքական փորձագետ է, հետևաբար, գուցե մենք անենք այն, ինչն ամենալավն ենք անում»։
Հիշեցնենք, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկար էր տեղադրել սոցիալական ցանցերում, որով իր աջակցությունն էր ցուցաբերում սրված հակամրտության օրերին: