Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պահանջում է շուտափույթ քաղաքական լուծման գնալ: Այս մասին Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք հույս ունենք, որ պայմանավորվածությունը կպահպանվի եւ կատարվում է, այդ թվում հաշվի առնելով այն, որ կան հայտնի համաձայնագրեր, որոնք ընդունվել են դեռեւս 1990-ականներին: Ներկա իրավիճակը բոլոր կողմերից պահանջում է վստահության միջոցառումներ շփման գծում: Դրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ասել է Լավրովը:
Նա ընգծել է, որ վստահության ամրապնդումը հակամարտության գոտում բոլորովին չի նշանակում, որ պետք է թուլանալ ԼՂ հակամարտության համակողմանի, քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտության հարցում: