Այսօր՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը հայտնել էր, որ հակառակորդն ապրիլի 6-ին ակտիվ կրակ է վարել Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Թա ինչ վնասներ կան միջադեպի արդյունքում, Analitik.am-ի թղթակիցը փորձեց ճշտել Վարդենիսի համյանքապետ Վոլոդյա Խլոյանից: Սակայն վերջինս, ի զարմանս մեզ, հայտարարեց, որ նման բան չի եղել. «Ես պատասանխատու կերպով ասում եմ, որ նման բան չի եղել, Վարդենիսի վրա չեն կրակել, ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»: