Քաղաքական Միջազգային գլխավոր 

Մենք շատ մոտ ենք հակամարտության լուծմանը. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Բաքվում իր ադրբեջանցի և իրանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր բաղադրիչները քննարկման սեղանին են, և մենք շատ մոտ ենք հակամարտության լուծմանը:

«Տարածաշրջանի տրանզիտային կառուցվածքը խափանված է: Կան կորուստներ: Երկու կողմերի դիպուկահարներն ամեն օր միմյանց դեմ են դուրս գալիս: Անհրաժեշտ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդպիսի միջադեպեր տեղի չունենան: Քաղաքական լուծման համար ջանքեր են անհրաժեշտ», - հավելել է Լավրովը:

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանն ավելի հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, քան արևմուտքի երկրները:

Նույն շարքից