Թեև հայտարարվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման մասին, սակայն Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը:
Քաղաքագետի խոսքով` Հայաստանում առկա է հանրային մոբիլիզացիայի բարձր աստիճան: Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ մեր երկիրը գրագետ քարոզչություն է իրականացնում:
«Մենք պաշտպանական կառուցվածքների առումով բազմաթիվ հետևություններ անելու խնդիր ունենք, պետք է արդիականացնենք և կատարելագործենք երկրի պաշտպանությունը»,-շեշտեց նա: