Հասարակություն 

Հանրապետության տարածքում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ

analitik.am

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-7-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:


Ինչպես հայտնում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 8-10-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով: 

 

 

Երևանում`

Դեկտեմբերի 6-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:  


 

Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.60C (1980թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -18.40C (1994թ)

Նույն շարքից