Tass.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը:
«Իհարկե, այս անգամ նույնպես տարբեր մակարդակներով մեծ և օպերատիվ աշխատանք տարվեց կրակը կանգնացնելու համար: Մոսկվան, իհարկե, կշարունակի կարգավորման հետևողական գիծը»,-հայտարարել է լրագրողներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միևնույն ժամանակ, Կրեմլը իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գահատում է ոչ կայուն: Պեսկովը կարծում է, որ խնդրի կարգավորման հարցում «հետընթաց» արձանագրվեց: