Ժորա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝
Հայաստանը միանալով ԵՏՄ-ին հնարավորություն է ստանում մուտք գործել ՌԴ IT ոլորտ, կապված ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառված տեխնիկատեխնոլոգիական սահմանափակումների հետ: Հնարավոր է նաև, որ ներդրումներ հոսեն դեպի հայկական ազատ տնտեսական գոտիներ՝ բարձր տեխնոլոգիական և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներ: ԵՏՄ անդամակցման դրական կողմերից մեկը այն է, որ ՌԴ-ից դեպի ՀՀ արտահանվող նավթամթերքների և ադամանդների արտահանման մաքսատուրքերը կվերանան: Դա բավականին դրական իրադարձություն է, քանի որ ՀՀ համարվում է ադամանդ վերամշակող երկիր: Մաքսատուրքերի վերացումով կաշխուժանա ադամանդի շուկան Հայաստանում: