Ինչպես տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, այսօր ոստիկանությունում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Հիմնականում քննարկվել են նախատոնական օրերին օպերատիվ իրավիճակի վերահսկմանը առնչվող խնդիրներ:
Վ.Գասպարյանը ոստիկանության բոլոր ստորավաժանումներին կարգադրել է շուրջօրյա խստացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, փողոցներում, զբոսայգիներում, առեւտրի կենտրոններում ու բացառել որեւէ օրինազանցության դեպք:
Ճանապարհային ոստիկանությանը հրահանգ է տրվել առավելագույնս խիստ լինել անսթափ վարորդների նկատմամբ, կանխարգելել ճանապարհային երթեւեկության խախտման յուրաքանչյուր փորձ: