Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ «ԼՂ շուրջ գործնականում բոլոր համաձայնությունները գտնվում են սեղանի վրա», ասել է.
«Բանակցությունների սեղանին է գտնվում Կազանի փաստաթուղթը, որը կողմերին ներկայացվել է 2011թ-ին: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել այն, չնայած որ նախապես համաձայնեցված է եղել Բաքվի հետ: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին. դեռևս Կազանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ալիևը 10 հավելյալ առաջարկներ է արել և փաստացի տորպեդահարել է կարգավորման համաձայնեցված սկզբունքները»: