Հայաստան Քաղաքական գլխավոր 

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիմավորումը կատարվեց պաշտոնական այցի արարողակարգով. հնչեցին երկու երկրների օրհներգերը:

Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նույն շարքից