Հասարակություն 

Դեկտեմբերի 10-ին սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակի տեսություն

analitik.am

Երևանում դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Դեկտեմբերի 10-ին սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից։ 

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 10-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: 

Օդի ջերմաստիճանը 8-9-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝  8-10 աստիճանով, իսկ 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
 

Նույն շարքից