Հասարակություն 

Հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

analitik.am

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը և 13-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով, դեկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 2-3աստիճանով, 11-ի ցերեկը նույքանով կբարձրանա: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում դեկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 9-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, դեկտեմբերի 10-ին` +9, դեկտեմբերի 11-12-ին` +12, դեկտեմբերի 13-ին` +9 աստիճան: 

Նույն շարքից