Հասարակություն 

Հայաստանն ու Ղրղզստանը փոխանակում են աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ունեցած փորձը

analitik.am

ԱՌՆԱՊ հիմնադրամի և Ղրղզստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում, դեկտեմբերի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Հայաստանում են Ղրղզստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ներկայացուցիչները: Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հաղորդակցության գործակալության ռադիոմոնիտորինգի վարչության պետ Ակիլբեկ Ամուկեևի ղեկավարած պատվիրակությանը: Այցի նպտակն է ծանոթանալ ԱՌՆԱՊ հիմնադրամի գործունեությանը` միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը, տեղական մակարդակում ԱՌՆ ռազմավարության իրականացմանը:

 

Նիկոլայ Գրիգորյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել նախարարության ստեղծման պատմությունը, անդրադարձել է տարբեր ծառայությունների գործունեությանն ու աշխատանքին, կարևորել է Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը` գլխավոր ձեռքբերում համարելով միջազգային տարբեր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքը: Ներկայացնելով նախարարության ձեռքբերումները` Նիկոլայ Գրիգորյանն անդրադարձել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործունեությանը, Ճգնաժամային կնտրոնի աշխատանքներին:

 

Այցի շրջանականերում պատվիրակությունը կայցելի նաև նորագույն սարքավորումներով հագեցած ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, որտեղ տեղադրված է 375 մ երկարությամբ դեֆորմոգրաֆը:

Նույն շարքից