«Իհարկե մենք չէինք կարող չխոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղոում»,-այսօր՝ ապրիլի 7-ին, Երևանում ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցից հետո հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով, որ պատրաստվում է թեմայի մասին երեկոյան խոսել նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Ստեղծված իրավիճակը լրջորեն անհանգստացնում է մեզ: Հուսով ենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի և կվերսկսվի բանակցություններ, որոնց ընթացքում հարցով զբաղվում են դիվանագետները, այլ ոչ թե զինվորկանները: Այդկերպ հնարավոր կլինի խուսափել զոհերից, չեն տուժի ենթակառուցվածքները: Ռուսաստանը կշարունակի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջնորդի դեր կատարել»,-ասաց ՌԴ վարչապետը՝ հավելելով, թե այդ ֆորմատն այլընտրանք չունի, և ամենակարևորը պետք է թույլ չտալ, որ հակամարտությունը թևակոխի թեժ փուլ, քանի որ այն աղետալի կլինի ամբողջ տարածաշրջանի համար:
«Հարցի քննարկումն անկասկած կշարունակվի»,-ասաց նա՝ ավարատելով իր խոսքը: