Հասարակություն 

ԿԲ-ի նոր մոտեցումը արտարժութային շուկայի վերաբերյալ

analitik.am

Ժորա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝  

 

 

Վերջին շրջանում արժութային շուկայում ստեղծված անկայուն իրավիճակը, փոխարժեքների կտրուկ տատանումները եւ ձեւավորված անորոշությունները ստիպեցին Կենտրոնական բանկին գոնե ժամանակավորապես փոխել արժութային քաղաքականության մարտավարությունը։

Կենտրոնական դրամատունը հայտարարություն տարածեց, ըստ որի արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու եւ արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ԿԲ-ն դեկտեմբերի 8-ից մինչեւ տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում: Դա նշանակում է, որ ամեն օր սակարկությունների միջոցով իրականացվելու են արտարժույթի վաճառքներ՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով:

Նույն շարքից