Հայաստան Հասարակություն Տնտեսություն 

ՀՀ վարչապետ. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կարող է կայանալ Երեւանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կարող է անցկացվել Երեւանում: Ապրիլի 7-ին Հայաստանի կառավարությունում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Կառավարության ղեկավարը (Ռուսաստանի - խմբ.) նույնպես բարձրացրեց այդ հարցը, եւ մենք պայմանավորվեցինք, որ առաջիկա 2-3 ամիսներին նիստը կանցկացնենք Երեւանում: Առայժմ որոշում չենք կայացրել, բայց հարցը կքննարկենք երեկոյան իմ մասնակցությամբ նախատեսվող բանակցություններում»,- հայտարարեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ը Երեւանում պետք է անցկացվեր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵՏՄ երկրների վարչապետների մասնակցությամբ: ԵՏՄ-ում նախագահող Ղազախստանի որոշմամբ հանդիպումը տեղափոխվել է Մոսկվա:

Նույն շարքից