ԱՄՆ-ը մոտ 6 միլիոն դոլար է տրամադրել Զիկա վիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրեն Շոն Դոնովանը, հայտնել է TASS-ը:
«Մենք այդ միջոցներն ուղղել ենք Զիկա վիրուսի կանխարգելմանը և նրա դեմ պայքարին»,- ասել է Դոնովանը: Նա պարզաբանել է, որ սկզբում այդ գումարը տրամադրվել էր Էբոլա վիրուսից առաջացրած հիվանդության դեմ պայքարին: Նա կոնգրեսին կոչ է արել հաստատել $1,9 միլիարդի հատկացումը Զիկա վիրուսի պատվաստանյութի մշակմանը և դրա առաջացրած հիվանդությունների բուժմանը:
ԱՄՆ-ում Զիկա վիրուսով վարակվածների թիվը հասել է 672 մարդու, որոնցից 323-ը վարակվել են արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Զիկա վիրուսը առաջացնում է բարձր ջերմաստիճան, շաղկապենաբորբ, միգրեն և հոդացավ, իսկ մասնավոր դեպքերում սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր:
Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: