Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 2ա շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում, ներսում երկու երեխա կա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Գ.-ին պատկանող բնակարանում. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.43-ին, մարվել՝ 16.36-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը (40 քմ), իսկ շքամուտքում՝ էլ. վահանակ: