Առողջապահություն Հասարակություն 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կինն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ, շնորհավորել օրերս մայրացած կանանց։

«Թող աշխարհի բոլոր փոքրիկներն ապրեն խաղաղ երկնքի տակ և մայրերի աչքերը թրջվեն միայն երջանկության արցունքներով: Հայ մայրերը ծնում են հերոս զավակներ, հայրենիքի իսկական պաշտպաններ: Մենք խոնարհվում ենք բոլոր այն հայուհիների առջև, ովքեր դաստիարակել են հայրենասեր ու հայրենիքին նվիրված որդիներ»,- մայրացած կանանց հանձնելով նվերները՝ նշել է Գոհար Մարգարյանը։

Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

d874efcb354a3bf15af4062cda175dc7630b69ba-540x352 e6c07a2b6887d99583d5eab810ea654f8c6cf4bc 3c5afde9bbd18c68452f0a4c5c28cba23db7718f-540x360 6ac240f2e0fdf9caadba372f3c26d1457d795cc4-540x360 37ccb2fd7b7491007003fb7b990b2565a7b2373f-515x360 4770cc83df6135a46094698bf4f6179d2d98faee-540x360 755949a8f6370fab586f60445e6426c673fa0264-540x360 c4d0911cf1af44c312944ae44f52516ef24ab798-540x360

Նույն շարքից