Հասարակություն 

Ապամոնտաժվել են «Էրեբունի-Երևան 2750» շատրվանի եզրագծի երկայնքով տեղադրված մետաղական կոնստրուկցիաները

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հարևանությամբ իրականացվող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքների շրջանակում արձանագրվել են որոշակի շեղումներ:

Քաղաքապետի հանձնարարությամբ համապատասխան ծառայությունների աշխատակիցները կասեցրել են աշխատանքներն ու իրականացրել են շատրվանի եզրագծի երկայնքով տեղադրված մետաղական կոնստրուկցիաների ապամոնտաժում:

Երևանի քաղաքապետարան

Նույն շարքից